01-04-2016 12:08

Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: Այս մասին տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը: «Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-ասել է նա: Ազնավուրի այցի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ ևկատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: