22-04-2016 08:38

Ազնավուրը ժամանել է Երևան

Ազնավուրը Հայաստան է ժամանել «Ավրորա» մրցանակաբաշխության համար

Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր և բարեգործ Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան, հաղորդում է 100 lives —ի ֆեյսբուքյան էջը։ Ազնավուրը Հայաստան է ժամանել հատուկ ‪‎AuroraPrize‬-ին մասնակցելու համար, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Երևանում։

 «Ավրորա» մրցանակաբաշխության չորս հավակնորդներից Հայր Բերնար Կինվին` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից, նույնպես արդեն Հայաստանում է։ Երևան ժամանելուց հետո նա այսօր հասցրել է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Զվարթնոցի տաճար։