Բավ է պառակտվել
20-05-2015 07:59

Շառլ Ազնավուրը՝ Genealogy-ին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր բարեմաղթանքներն է հղել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբին: «Հինգ մայրցամաքից հայ երիտասարդներ փորձում են իրենց բախտը «Եվրատեսիլ» մրցույթում: Ես բարեկամաբար ողջունում եմ ձեզ և ցանկանում ամենալավը: Ամբողջ սրտով ձեզ հետ եմ: Շառլ Ազնավուր»,- գրել է Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ: Կայացավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցան 16 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի, Ռումինիայի, Բելգիայի ներկայացուցիչները:Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա  մայիսի 21-ին: