Բավ է պառակտվել
13-09-2016 11:38

Ազնավուրը ստեղծագործական գործունեության 70- ամյակի առթիվ համերգ կտա Իտալիայում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակի կապակցությամբ համերգ կտա իտալական Վերոնա քաղաքում:
Ազնավուրի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ «Արենա» մարզադաշտում:
Ինքը՝ շանսոնյեն, պնդում է, որ Վերոնայում կայանալիք համերգը կլինի էպիկական և խիստ անձնական՝ նվիրված Իտալիայի և իտալացի հանդիսատեսի հանդեպ տածած իր մեծ սիրուն:
 92-ամյա Ազնավուրը չի դադարեցնում միլիոնավոր երկրպագուներին հիացնել իր բացառիկ ու անկրկնելի ձայնով: Իր գործի անթերի վարպետ Ազնավուրը բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում: Նրա ահռելի երգացանկում ներառված է մոտ 1.200 ստեղծագործություն: Հայտնի է, որ կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է 294 ալբոմ: