17-11-2015 16:26

Շառլ Ազնավուրը` Բելգիայի Թագի շքանշանի ասպետ է

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Բելգիայի Թագի շքանշանի ասպետ է: Այսօր Բրյուսելում կայանալու է Ազնավուրի համերգը: Նշենք, որ բելգիական Թագի շքանշանը հիմնադրվել է 1897 թվականին Լեոպոլդ Երկրորդի կողմից։ Այս շքանշանը Բելգիայի բարձրագույն պետական պարգևն է, որը շնորհվում է պետության առջև գեղարվեստական, գրականության և գիտական ասպարեզում ունեցած բացառիկ վաստակի համար։ 91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: