15-12-2013 00:10

Շառլ Ազնավուրի հրաժեշտի համերգը՝ 2014-ի հունիսի 1-ին, Լոնդոնում

2014 թ. հունիսի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կրկին ելույթ կունենա Լոնդոնում: Այս անգամ Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա և կնշի իր 90-ամյակը, գրում է PanARMENIAN.Net-ը: Լեգենդար շանսոնյեն ժամանակակից ամենամեծ երգահաններից է: Մեծ Բրիտանիայում նրա ամենասիրված երգը «She» երգն է, հայտնում է կայքը`հղում անելով French Radio of London-ին: Համերգը կանցնի Royal Albert Hall-ում, որտեղ հոկտեմբերին Ազնավուրն արդեն ելույթ է ունեցել:

Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը վաճառել է մոտ 100 մլն ալբոմ և գրել 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմերում և հազար համերգ տվել աշխարհով մեկ: