10-10-2014 13:59

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկը՝ ինֆեկցիայի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ AFP-ին հղումով։ 
Ժնևում այսօր երեկոյան կայանալիք համերգի կազմակերպիչ Opus One ընկերությունը հայտնել է, որ շանսոնյեն տեղափոխվել է հիվանդանոց՝ ինֆեկցիայի կանխարգելիչ նպատակներով։ Ընկերությունում խոստացել են նոր մանրամասներ հաղորդել հնարավորինս շուտ։