Ֆրանսիայի մայրաքաղաքում անշլագով են անցել շանսոնյե Շառլ Ազնավուրի 5 երեկոները: Քննադատները ազնավուրյան այդ տոնն անվանել են «իսկական հաղթանակ»:
«Ֆրանսիայի թիվ մեկ արտիստը»` Ազնավուրը, 5 երեկո շարունակ «Պալե դե Սպոր»-ում ուրախացրել է իր արվեստի հազարավոր երկրպագուներին: Վերջիններս իրենց հերթին ձայնակցել են Ազնավուրին` հատկապես ռոմանսների ժամանակ: Եղել են նաև երաժշտական անակնկալներ:
Աղբյուրը ներկայացնում է նաև Վաղինակ Ազնավուրի պատմությունը, որը բեմում է 5 տարեկանից, հայտնում երգչի առաջիկա ծրագրերը: Դրանց թվում են` համերգները Երևանում, Լոնդոնում` այս տարի, իսկ հաջորդ տարի` նաև Ռուսաստանում:
Բավ է պառակտվել