23-05-2014 16:50

Ազնավուրի ծննդյան 90-րդ հոբելյանի բեռլինյան համերգը (տեսանյութ)

Նախօրեին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծննդյան 90-րդ հոբելյանի օրը, համերգ է տվել Բեռլինի «O2 World» արենայում: Այս մասին, France-Presse գործակալությանը վկայակոչելով, «La Nouvelle Republique» պարբերականն է գրում: Ազնավուրն ի սկզբանե ասել է. «Վերջին անգամ ծննդյան օրս 50 տարեկանում եմ նշել: Սա զուտ պատահականություն է, որովհետեւ Բեռլինի համերգասրահը միայն հինգշաբթի երեկոյան էր ազատ»:  «Ձայնս 20 տարեկանից չի փոխվել: Բայց այն ժամանակ ասում էին, որ սարսափելի եմ հնչում», - նախաբանի փոխարեն հիշել է շանսոնյեն: Այդ կերպ նա նախապես ներողություն էր խնդրում ձայնի համար, որն, ակնհայտորեն, այլևս դժվարությամբ է վերին նոտաները վերցնում:  «Եկեք` ճշմարտությունը ասեմ: Ես սուֆլյոր ունեմ: Այդպիսի միակը չեմ, բայց ասում եմ դրա մասին: Մինչև հիմա խնդիր չեմ ունեցել, բայց հիմա ունեմ», - ասել է Ազնավուրը: