Բավ է պառակտվել
12-05-2014 21:23

Շառլ Ազնավուրի մենահամերգը Երևանում անցավ լեփ-լեցուն դահլիճում

Շառլ Ազնավուրի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցավ լեփ-լեցուն դահլիճում։ 89-ամյա շանսոնիեն մի ամբողջ ժամ կատարեց հանդիսատեսի կողմից ամենասիրված գործերը, ողջ ընթացքում դահլիճը ձայնակցում էր Ազնավուրին:

Համերգը Կոմիտասի կատարմամբ բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Մաեստրոն հայերեն ողջունեց հանդիսատեսին, ապա անցավ ֆրանսերենի՝ պատճառաբանելով, որ դահլիճում ներկա է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ ողջունեց նրան ֆրանսերեն։
89-ամյա մաեստրոն ոչ միայն երգում էր, այլեւ պարում։
Համերգին ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։