29-08-2014 10:15

Շակիրան երկրորդ երեխային է սպասում

Կոլումբացի երգչուհի Շակիրան հղի է, հայտնում է mama.ua-ը: Վկայակոչվում են երգչուհու թվիթը, որում նա ասում է, որ իրենք երկրորդ երեխային են սպասում և շնորհակալություն է հայտնում բարեմաղթանքների համար: Ինչպես նաև լուրը հաստատում է Cosmopolitan Իսպանիան:

Երեխայի հայրը նրա կողակից Ժերար Պիկեն է, որից երգչուհին արդեն երեխա ունի: Մեկուկես տարի առաջ զույգն ունեցել էր իր առաջնեկին՝ Միլանին: