Բավ է պառակտվել
23-09-2015 11:36

Շակիրան ՄԱԿ-ի գագաթաժողովի բացմանը կկատարի Ջոն Լենոնի երգը

Երգչուհի Շակիրան, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է, Ջոն Լենոնի Imagine երգը կկատարի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գագաթաժողովի բացման արարողության ժամանակ:  
Երգչուհու խոսքով՝ Սիրիայում հումանիտար աղետային իրավիճակում և փախստականների ճգնաժամի պարագայում պետք է կրկին վերհիշել այդ հայտնի երգի ուղերձի մասին։ 
ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ընթացքում Շակիրան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին և բոլոր մարդկանց արդարացի լուծում գտնել ներկայիս իրավիճակին։ 
«Ես հիշում եմ Ջոն Լենոնի երգի բառերը՝ «պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը»։ Ինչո՞ւ մենք չենք կարող կիսել աշխարհը միմյանց միջև։ Ի՞նչն է խանգարում մեզ անել դա»,- ասել է երգչուհին։