Բավ է պառակտվել
23-04-2015 10:00

Շակիրան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Հայտնի երգչուհի Շակիրան համացանցում է տեղադրել Գինեսի ռեկորդների գրքից ստացած վկայականներով լուսանկար:
Վկայականները խոսում են այն մասին, որ երգչուհին ռեկորդ է սահմանել Facebook-ում իր 100 միլիոնի հասնող հետևորդների թվով։ 
Շակիրան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ իրեն աջակցելու համար։ 
Թեև, ինչպես նշում է աղբյուրը, վերջին շրջանում բլոգերներին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե երգչուհու կարիերան, այլ նրա հարաբերությունները Ժերար Պիկեի հետ։