30-01-2015 10:17

Ծնվել է Շակիրայի և Պիկեի երկրորդ երեխան

Այսօր Բարսելոնայի Quiron Tecknon հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Շակիրայի եւ Ժերար Պիկեի երկրորդ երեխան. երգչուհին որդի է ունեցել։ Ծննդաբերության ժամանակ բարդություններ չեն առաջացել։ Ի դեպ, երկու տարի առաջ հենց այս նույն հիվանդանոցում ծնվել է նաեւ Շակիրայի առաջին որդին՝ Միլանը։ Նորածին երեխայի անունը դեռ հայտնի չէ։