Բավ է պառակտվել
23-01-2016 15:03

Հիմա այդքան էլ չեմ հավատում սիրո մեծ ուժին.Լ.Զուրաբյան

«Հիմա այդքան էլ չեմ հավատում սիրո մեծ ուժին,այն մի տեսակ նյութականցվել է, սակայն երբ զգամ եմ, որ դուռս թակել է իմ ճիշտ սիրո հասցեատերը, և այն երկկողմանի է ապա կանեմ ամեն բան, որ այդ ջերմ զգացումը, որը ապրեցնում է մարդուն և տալիս է ուժ ու եռանդ,ապրի հարատև մեր սրտերում, և երբեք չծերանա»,- Gisher.news-ի հետ զրուցում նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը: Միարժամանակ արվեստին ու գրականությանը, հետևաբար ամենահեքաթային աշխարհին մոտ կանգնած մարդը վստահ է, որ եթե չլիներ սերը և նրա հետևանքներն ապա ինքը դժվար թե բանաստեղծների գործերն այդքան հուզառատ և հասկանալի ասմունքեր. «Ինչո՞ւ չէ, նաև բաժանման մասին չէի կարող այդքան հմտորեն ասմունքել, չէ՞ որ սերը գալիս է ճանփաներով չքարտեզագրաված, անսպասելի, և շատ ժամանակ հեռանում է նույնպես անսպասելի... Պատահաբար ես պատահում կյանում անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս....Պ. Սևակ»,-նշեց Լիանա Զուրաբյանը: Սեր և ջերմություն բաժանող ասմունքողը չի զլանում ու ևս մեկ անգամ բոլոր սրտերին իր մաղթանքն է ուղում. «Եթե զգում եք որ դուք իրոք սիրում եք նրան իր թերություններով հանդերձ,եթե նրա տգեղը ձեր աչքին գեղեցիկ է,վատը՝ լավ, և ամենուր պատրաստ եք լինել նրան պաշտպան, ուրեմն սիրում եք....դա երջանկություն է շարունակեք այդ ոգով,քանզի անթերի մարդ չկա,սիրեք ու եղեք սիրված,կրեք ձեր ներսում պատասխանատվության սիրո զգացումը միշտ: Սիրով ապրեք»:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Ս. Սարգիս Զորավարի տոնը, որն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին:

Տաթև Առաքելյան