Բավ է պառակտվել
20-04-2015 10:21

Սերժ Թանկյանը Մոսկվայում ներկայացրել է «1915» ֆիլմը (լուսանկարներ)

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ամերիկահայ մենակատար Սերժ Թանկյանը երեկ ժամանել է Մոսկվա՝ իր խմբի համերգային շրջագայության շրջանակում: 
Համերգային մեծ շոուի նախօրեին Թանկյանն այցելել է Հայոց ցեղասպանության մասին «1915» ֆիլմի փակ պրեմիերային, որը կայացել է «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում։



Ֆիլմում Թանկյանը հանդես է եկել որպես կոմպոզիտոր։ Մոսկվայում պրեմիերային ներկա է եղել նաև ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: