Բավ է պառակտվել
16-04-2015 12:17

Սերժ Թանկյանը ներկայացրել է «100 տարի» նոր ստեղծագործության տեսահոլովակը

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ներկայացրել է «100 տարի» նոր ստեղծագործության տեսահոլովակը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզանից ոմանք արդեն լսել են «100 տարի»ստեղծագործությունը, որը ես գրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսաթասի հետ համատեղ: Ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որտեղ ներկայացված են երաժիշտները, ովքեր իսկապես օգնել են մեզ ձայնագրել այս տխուր երգը, որը նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` հայ, հույն և ասորի զոհերի հիշատակին»: