19-04-2015 13:20

Սերժ Թանկյանն այսօր ներկա կլինի Մոսկվայում «1915» ֆիլմի պրեմիերային

Մոսկվայում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան, որին ներկա կլինեն նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը: Միջոցառումը կանցկացվի ապրիլի 19-ին «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում: Նախքան պրեմիերան ֆիլմի կոմպոզիտոր Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը մի քանի անհատական հարցազրույցներ կտան, այնուհետև կներկայացնեն ֆիլմը: «1915» ֆիլմը ստեղծվել է ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։