Բավ է պառակտվել
24-09-2013 13:22

Սերժ Ավետիքյանն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին

Բաթումիի Արտհաուսային կինոյի միջազգային կինոփառատոնում (Batumi International Art-house Film Festival /BIAFF), սեպտեմբերի 22-ին ռեժիսոր Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչև տարեվերջ, նշել է Ս.Ավետիքյանը: Ֆիլմը կներկայացվի Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: