Բավ է պառակտվել
09-04-2016 11:19

Սերժ Թանկյանը կոչ է անում աջակցել զոհված հերոսների ընտանիքներին

Աշխարհահռչակ երաժիշտ, Sustem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook իր էջում` հայտնելով, որ գումար է նվիրաբերելու զոհված հերոսների ընտանիքներին։

Թանկյանը հրապարակել է զոհված հայ քաջորդիների մասին «Փարոս» հիմնադրամի հոդվածը և կոչ արել աջակցել նրանց ընտանիքներին:
«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն»,- գրել է Թանկյանը։
Նա նաև բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իր էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացրել է, որ ջնջելու և արգելափակելու կոճակները շատ է սիրում։ «Խաղաղություն բոլորին»,-եզրափակել է Թանկյանը։