10-12-2014 20:16

Սերժ Սարգսյանը գնացել էր Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: