Բավ է պառակտվել
15-04-2014 01:34

Մերիլին Մոնրոյի ականջօղերը վաճառվել են $185 հազարով

Մերիլին Մոնրոյի բյուրեղապակյա ականջօղերը, Համֆրի Բոգարթի լուսարձակը և հայտնիների այլ իրերը վաճառվել են Julien's աճուրդում: Աճուրդի ամենահայտնի զարդերից էր Մերիլին Մոնրոյի բյուրեղապակյա ականջօղերը, որոնցով նա փայլել էր "Դաջվածքով վարդը" (The Rose Tattoo) ֆիլմի պրեմիերայի ժամանակ 1955 թվականին:

Ճիշտ է՝ դերասանուհին բնավ չի նկարահանվել այդ ֆիլմում, սակայն նրա ականջողերը հիանալի վաճառվել են նաև առանց այդ փայլուն պատմության մեջ իր մասնակցության: 185 հազար դոլլարով գնած այդ ականջօղերի գնորդի անձը անհայտ է:

Փոքր ինչ ավելի ցածր գնով աճուրդին վաճառվել է դերասան Դևիդ Հասսելհոֆին պատկանող 1986 թվականին արտադրված Pontiac Firebird ավտոմեքենան ("Մալիբուի փրկարարները" և "Ճանապարհների մարտիկը" սերիալները): Նրա մեքենան վաճառվել է 152,6 հազար դոլլարով:
Բացի այդ Julien's աճուրդի տունը հաջողությամբ վաճառել է ամերիկյան կինոյի պատմության լավաույն դերասան լեգենդար Համֆրի Բոգարթի լուսարձակը: Նրա ամենահայտնի ժապավեններից են "Կասաբլանկան", "Աֆրիկյան թագուհին", "Սիերրա Մադրեի անձերը" և ոչ միայն: Նրա անձնական իրերից մեկը ունենալու հնարավորության համար աճուրդում տրվել է 19,2 հազար դոլլար: