09-01-2014 09:35

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Սերգեյ Փարաջանովը կամ Սարգիս Փարաջանյանը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: Ռեժիսորի դեբյուտը կինոյում եղել է «Անդրիեշ» ֆիլմը: Արտահայտչականությամբ առանձնանում են Փարաջանովի գլուխգործոցներ «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» կինոնկարները: «Սայաթ-Նովա» ֆիլմում Փարաջանովը միջնադարյան Կովկասի ֆոնին վերստեղծել է Սայաթ-Նովայի կենսագրությունը:
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին Երևանում, թոքերի քաղցկեղից: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: