Բավ է պառակտվել
12-04-2014 18:28

Մայդանում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի մասին ֆիլմ է նկարահանվել. տեսանյութ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը ցուցադրել է Սերգեյ Նիգոյանի մահվան մասին պատմող «Առաջին մահը» եւ բողոքների արմատականացմանն անդրադարձող «Գրուշեվսկիի կոկտեյլները» խորագրով ֆիլմերը: «1+1» ալիքը եւ «Բաբելոն 13» ստեղծագործական միավորումը Եվրոմայդանի մասին պատմող «Ձմեռ, որ փոխեց մեզ» վերնագրով փաստագրական ֆիլմաշար են պատրաստել: Նկարահանումները մասնագիտական ոգեկոչմամբ իրադարձությունների կիզակենտրոնում հայտնված տարբեր կինոգործիչներ են իրականացրել: Ֆիլմաշարը սկսվում է «Երկրնային հարյուրյակ» խորագիրը կրող ժապավենով: Այն «1+1» ալիքով ցուցադրվել է ապրիլի 3-ին` Ինստիտուտսկի փողոցում բռնկված մարտերին զոհ գնացած քաղաքացիների մահվան 40-րդ օրվա կապակցությամբ: Ուկրաինացի հանրաճանաչ ռեժիսյոր Վլադիմիր Տիխին հատուկ «1+1»-ի համար կներկայացնի «Առաջին մահը» ֆիլմը: Այն իշխանության եւ ժողովրդի միջեւ հակամարտության անդարձելիության պահն է արձանագրում: Հունվարի 22-ին Գրուշեւսկի փողոցում հրազենային վնասվածք էր ստացել «Բաբելոն 13»-ի օպերատոր Յուրի Գրուզինովը։ Նրան տեղափոխել էին Գիտությունների ակադեմիայի շենքում ցուցարաների հիմնած բուժկետ։ Այնտեղ էր եղել արդեն սպանված Սերգեյ Նիգոյանի մարմինը։ Անտեսելով ցավը՝ Վլադը սկսել էր նկարահանել կատարվող դեպքերը; Հենց այդ նկարահանումը, որում արտացոլված է բոլոր կողմերի վախը, շփոթմունքը եւ մահվանն անպատրաստ լինելը դարձել են ֆիլմի հիմք։ Սերգեյ Նիգոյանի եւ Միխայիլ Ժիզնեւսկիի մահը Մայդանի պատմության շրջադարձային պահն են դարձել։