Բավ է պառակտվել
23-01-2016 17:38

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի սիրտն այլև զբաղված է

«Մինչև վերջերս չէի հավատում սեր առաջին հայացքից հասկացությանը, միշտ փորձում էի դրան նայել որպես գրքային ու թատրոնի երևույթ,բայց այժմ հավատում եմ առաջին հայացքից սիրուն ու կարող եմ փաստել,որ դա ամենամեծ ու ամենագեղեցիկ զգացումն է, ամենաամուր սերը»,- Gisher.news-ի հետ զրուցում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Առաջնորդներ» հեռուստասերիալի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը: Պարզաբանելով նշածը էկրանի գեղեցկուհին ընդգծեց, որ այդ պահին էմոցիաների մեծ հոսք է լինում ու ժամանակ չես ունենում մտածելու ու գիտակցությունդ չի խանգարում սրտիդ: «Իմ կյանքում ունեցել եմ շատ սիրահարվածություններ ու հրապուրանքներ,բայց իրական սերը գրեթե վերջերս է ինձ այցի եկել: Սեր առաջին հայացքից որն ուներ իր շատ «չի կարելիները»,որն ուներ շատ խոչընդոտներ,բայց սերը հզոր ուժ է որը հաղթահարում է ամեն ինչ: Քանզի սերը համբերող է,սերը հանդուրժող է, սերը սահմաններ չի ճանաչում»,-ասաց Անահիտ Մութաֆյանը: Դերասանուհու ուշադրությունը գրավելու համար տղամարդն առաջին հերթին պետք է տղամարդ լինի, կնամեծար ու բարեկիրթ, խելացի ու ճշտախոս: «Տղամարդը պետք է ամուր ամրոց լինի, որի հետևում կինը պաշտպանված զգա իրեն, կին զգա իրեն, երբեմն թույլ ու անօգնական զգա և վերջապես իմ տղամարդը պետք է լինի ինտելեկտուալ, պետք է գնահատի արվեստը և համակերպվի իմ գիշերային նկարահանումների հետ (ժպտում է Անահիտը)»-մանարամասնեց բեմերի սիրելին: Նախորդ գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդներն աղաբլիթ են կերել, մեզ հետաքրքրեց թե Անահիտն ինչ կարծիք ունի այս ավանդույթի մասին. «Այս տարի միակ տարին է, որ աղաբլիթ չեմ կերել ու երազիս էլ չեմ սպասում քանզի կա նա ում փնտրել եմ ու սպասել եմ երկար ժամանակ նա շատ պատահաբար մտավ իմ կյանք ու լցրեց կյանքս իրենով»: Ամփոփելով խոսքը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհին նշեց. «Բոլոր նրանց ովքեր դեռ չեն գտել իրենց սերը, ովքեր դեռ չեն ճաշակել այդ քաղցրադառը միրգը մաղթում եմ համբերություն: Սերը գալիս է այն ժամանակ, երբ իրեն չեն սպասում,երբ չեն փնտրում նրան և մի պարզ ճշմարտության գիտակցում սերն ուժով չեն նվաճում, ուժով չեն հասնում սիրած էակին»:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Ս. Սարգիս Զորավարի տոնը, որն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին: 

Տաթև Առաքելյան