22-09-2015 14:25

Ֆրիսկեի ընտանիքը ալբոմ է պատրաստում երգչուհու անհայտ երգերով

Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները մտադիր են թողարկել ալբոմ, որում հավաքված կլինեն երգչուհու տարիներ առաջ գրված, բայց չկատարված երգերը: Այս մասին իր Ինսթագրամի էջում գրել է Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան: «Ձայնագրելու ենք ալբոմ՝ ընդգրկելով Ժաննայի չթողարկված երգերը: Հստակ չգիտեմ՝ երբ: Ժաննան ձայնագրել էր նոր երգեր, որոշները դեռ վեց տարի առաջ»,- հայտնել է նա: Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո: