Բավ է պառակտվել
16-02-2016 09:25

Ջիվան Գասպարյանի ընտանիքը (լուսանկարներ)

Gisher.news-ն ներկայացնում է նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ընտանիքը։ Նրա պապերը մշեցի էին: Գասպարյանների գերդաստանի մեծ մասը զոհ է գնացել 1915թ-ին. «Ընտանիքում շատ չէինք խոսում 1915-ին կատարվածի մասին: Պապս միշտ սաստում էր տատիս, որ չպատմի ու լաց չլինի»,-հիշում է դուդուկահարը: Ջ. Գասպարյանի հայրը զբաղվում էր քարտաշությամբ: Օպերայի, Հանրապետության հրապարակի շենքերի քարտաշներից էր:

Դուդուկահարի երջանկահիշատակ կինը՝ Աստղիկ Զարգարյանը, Ջիվան Գասպարյանի հետ միասին քսան տարուց ավել աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական անսամբլում, որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:


Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի (Նա կյանքից հեռացել է 2015թ. 83 տարեկանում)։


Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրստեր Ջիվան Գասպարյանը, ևս դուդուկահար է։ 33-ամյա Ջիվանը ևս մեծ հաջողությունների է հասել: Կրտսեր Ջիվանի կինը Նվարդն է, ում հետ ամուսնացել է 2013թ.։