22-09-2016 14:43

Պրիլեպինի մասնակցությամբ հայի և ռուսի ընկերության մասին ֆիլմ կնկարահանումները կանցկացվեն ՀՀում

«Գայլեր» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2016 թվականի դեկտեմբերին։ Ֆիլում գլխավոր դերերը կատարել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ` դերասան Զախար Պրիլեպինը և ֆիլմի պրոդյուսեր Արթուր Սողոյանը։

Հիմնական նկարահանումներն անցկացվում են Նովոսիբիրսկում, բայց կշարունակվեն Հայաստանում, հինգշաբթի  ասել է ֆիլմի ռեժիսոր Պյոտր Դիկարյովը։

«Սա հայի և ռուսի ընկերության պատմություն է, առհասարակ, շատ ինտերնացիոնալ ֆիլմ է։ Ֆիլմի գաղափարը` վատ հանգամանքներում հայտնված լավ մարդիկ, դրամա, որը մոտենում է անառակ որդի վերադարձի առակին։ Գործողությունը ծավալվում է N քաղաքում, մեծ գետի ափին»,– պատմել է ռեժիսորը։

Նա ավելացրել է, որ գլխավոր դերակատարի` Զախար Պրիլեպինի ընտրությունը յուրօրինակ վեճ է ռեժիսոր Ալեքսեյ Վարդապետի հետ, ում կարծիքով` գրողը կատակերգական մեծ ներուժ ունի։

«Իսկ ես Զախարի մեջ հսկայական դրամատիկ ներուժ տեսա և չսխալվեցի։ Նա չի խաղում, նա ապրում է ֆիլմում, ամբողջապես մտել է գլխավոր հերոսի դերի մեջ և շատ համահունչ է»,– նշել է Դիկարյովը։ Նա նշել է, որ ծրագրում է պրեմիերան անցկացնել Նովոսիբիրսկում և ռուսական այլ քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում հաջորդ տարվա ամռանը, ֆիլմը կհնչունավորվի նաև հայերեն լեզվով։

Զախար Պրիլեպինն իր հերթին ֆիլմին իր մասնակցությունը բացատրել է «ռուս գրողների ավանդույթով», հիշելով, որ մի ժամանակ կինոյում խաղում էին, օրինակ, Մայակովսկին, Տոլստոյը։ «Գայլերը» գրողի համար չորրորդ ֆիլմն է, որում նա նկարահանվում է, բայց առաջին անգամ` գլխավոր դերում։

Նա հատկապես նշել է Նովոսիբիրսկի բնակիչների բարյացակամությունը, նրանց անշահախնդիր պատրաստակամությունը օգնել նկարահանումներին: «Ջեզ մոտ ինչ-որ երկնային կոմունիզմ է (Նովոսիբիրսկում), ես այստեղ վատ մարդ չեմ հանդիպել, միայն լավերի», - նշել է նա:

Ֆիլմի ստեղծողները նշել են, որ ֆիլմում նկարահանվում են Նովոսիբիրսկի բոլոր թատրոնների առաջատար դերասանները` ներառյալ օպերայի թատրոնը` Կարեն Մովսիսյան, Զոյա Տերեխովա, Նիկոլայ Սոլովյովը, Իգոր Նովիկովը, Կոնստանտին Տելեգինը, Վլադիմիր Կազանցևը, Եկատերինա Ժիրովան, Վլադիմիր Դերբենցևը, Տատյանա Ժուլյանովան, Սնեժանա Մորդինովան: Միակ բանը, որ թաքցրին ֆիլմի ստեղծողները, «գայլեր» բառի նշանակությունն է: «Թող դա լինի մեր փոքրիկ ինտրիգը», - ամփոփեց Դիկարյովը: