Բավ է պառակտվել
16-03-2015 08:23

Սելին Դիոնը բեմ է վերադառնում

46-ամյա կանադացի երգչուհի Սելիոն Դիոնը, ով տևական ժամանակ չէր հայտնվել բեմում և չէր ուրախացրել իր երկրպագուներին նոր կատարումներով, հայտարարել է իր բեմ վերադառնալու մասին: Երգչուհին հրաժարվել էր կարիերայից ամուսնու առողջական խնդիրների պատճառով, ով 2013 թվականին քաղցկեղով էր հիվանդացել: Երգչուհին հայտարարել էր, որ իրեն շատ ժամանակ է անհրաժեշտ ամուսնու և իրենց երկվորյակ երեխաների կողքին անցկացնելու համար: Եվ ահա որոշ ժամանակ անց աստղի ներկայացուցիչը հաղորդեց Սելին Դիոնի բեմ վերադառնալու մտադրության մասին:Նա պատմեց, որ երկգչուհին չորս պայմանագիր է ստորագրել հայտնի ընկերության հետ, և երկրպագուները շուտով կրկին կտեսնեն հայտնի աստղին բեմում: