25-02-2016 09:29

Սելիոն Դիոնը վերադարձել է բեմ

Երգչուհի Սելիոն Դիոնն ամուսնու մահից հետո վերադարձել է բեմ: Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը մահացել էր այս տարվա հունվարի քաղցկեղից: Նախօրենին Լաս վեգասում Սելիոն Դիոնը ելույթ է ունեցել: Երգչուհու համար դա էմոցիոնալ երեկո էր: «Ես հասկանում եմ, որ իմ կարիերան որոշակի իմաստով եղել է նրա շեդեվրը, նրա երգերը, նրա սիմֆոնիան: Ես գիտակցում էի, որ եթե նա երբևէ մեզ թողնի, ապա ես ստիպված կլինեմ շարունակել առանց նրա, հանուն նրա»,- հայտարարել է Դիոնը: Նա նշել է, որ ամուսինն իր լավագույն քննադատն էր: