Բավ է պառակտվել
21-05-2015 09:01

Այսօր Վիեննայում կանցկացվի «Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

Այսօր երեկոյան Վիեննայում կանցկացվի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Wiener Stadthalle արենայի բեմում ելույթ կունենան կատարողներ 17 երկրներից։ Այսօր ելույթ կունենան Ադրբեջանի, Կիպրոսի, Չեխիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իսրայելի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչները։ Առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է երեքշաբթի։ Արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել Ալբանիան, Հայաստանը, Բելգիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ռումինիան և Էստոնիան։ Երգի 60-րդ մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 23-ին։