Բավ է պառակտվել
30-04-2015 08:39

Այսօր Ջազի միջազգային օրն է

Ջազի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2012-ին։ Օրացույցում նոր տոնական ամսաթվի՝ ապրիլի 30-ի ներառման մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը 2011-ին: Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք, ինչպես նաև իշխանությունների պետական մարմիններ աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ, և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ռասաներին ու ազգություններին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: