Բավ է պառակտվել
25-08-2014 14:34

Այսօր գիշեր կայանալու է Emmy-ի 66-րդ արարողությունը

Այն ժամանակից սկսած, երբ սերիալները կրկին մոդա եկան, Emmy-ն վերածվեց հեռուստատեսային ՞Օսկարի՞ ոչ թե խոսքով, այլ գործով: Դրա 66-րդ արարողությանը  անհամբեր սպասում են այնպիսի սերիալների երկրպագուները, ինչպիսիք են ՞Գահերի խաղը՞ (այս սերիալն ունի նոմինացիաների ռեկորդային թիվ՝ 19), ՞ֆարգո՞-ն (մեկ նոմինացիայով պակաս), ՞Իսկական դետեկտիվը՞ ,՞Քարտե տնաըկ՞, ՞Ամերիկյան ընտանիքը՞, ՞Մեծ պայթյունի վարկածը՞ և տասնյակից ավելի այլ սերիալների:

Չմոռանանք նաև ՞Լավագույն դերասան/դերասանուհի՞ նոմինացիայի մասին, որը նախատեսված է դրամատիկական, երգիծական և մինի-սերալների համար, որի համար պայքարն այս տարի առավել լարված է. Ռոբին Ռայթը ընդդեմ Կլեր Դեյնսի, Լինա Դանեմը ընդդեմ Ջուլիա Լուի-Դրեյֆուսի, Ջիմ Փարսոնսը ընդդեմ Մեթ ԼեԲլանի, Ջեսսիկա Լանժը ընդդեմ Հելենա Բոնեմ Քարթերի, Բենեդիկտ Կամբերբեթչը՝ ընդդեմ Մարտին Ֆրիմանի (“Շերոքի” և ՞ֆարգոյի՞ համար) և, ի հարկե, նույն կատեգորիայում հայտնված Վուդի Հարրելսոնը, Մեթյու ՄքՔոննահին և Քեվին Սփեյսին:


Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի ընտրությունը կանխագուշակելու և սեփական ֆավորիտներին բացահայտելու, Emmy-ի բացումից առաջ մենք խնդրել ենք մեր փորձագետներին ու քննադատներին: Թե նրանցից ով է ամենաշատը մոտեցել ճիշտ պատասխանին, շատ շուտով պարզ է դառնալու: