20-03-2015 09:11

Մարտի 20-ը ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի օրն է

Մարտի 20-ը ֆրանսերեն լեզվի օրն է: Ֆրանսերենը ճանաչվել է համաշխարհային մշակութային արժեք: Ֆրանսերենի, ինչպես նաեւ այլ լեզուների օրը ՄԱԿ-ը նշում է բոլորովին վերջերս՝ 2010 թվականից: Նոր տոնի նախաձեռնողը ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինն է: Ֆրանսերենի օրը նշվում է մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը (Journée Internationale de la francophonie): Ֆրանկոֆոնիան աշխարհի ֆրանսախոս 56 պետությունների միավորող միջազգային կազմակերպություն է: Ֆրանսերենը ՄԱԿ-ի աշխատանքային վեց լեզուներից է, ինչպես նաեւ մեծ թվով միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուն: Բացի Ֆրանսիայից, այն լայնորեն տարածված է նաեւ Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում: Բացի այդ, ֆրանսերենն այսօր ամենատարածված օտար լեզուներից է: Այդ լեզվով բացատրվող մարդկանց թիվն այսօր աշխարհում հասնում է 200 միլիոնի: