Բավ է պառակտվել
09-03-2015 11:05

Այսօր Դի ջեյի օրն է

Այսօր՝ մարտի 9-ին, նշվում է Դի ջեյի Համաշխահային օրը (World DJ Day): Այդ ոչ թե պաշտոնական տոն է, այլ կարևոր բարեգործական ակցիա, որն ացկացվում է 2002 թվականից Համաշխարհային ակումբային ինդուստրիայի անունից: Ամեն տարի ողջ աշխարհում անցկացվում է բարեգործական ակցիաների շաբաթ հօգուտ մանկական կազմակերպություններին, իսկ տվյալ ակցիաների գագաթնակետն է մարտի 9-ը՝ Դի ջեյի Համաշխահային օրը: Ինչպես հայտնի է, «դի ջեյ» բառը անգլիական DJ-ի հապավման վերծանումը «դիսկ ժոկեյ»-ն է և բնութագրում է ունկնդիրների համար երաժշտությունը ընտրող և հնչեցնող մարդու մասնագիտությունը: Նախկինում «disk» բառը նշանակում էր ձայնաերիզ, սակայն վերջին տարիներին ժողովրդականություն են վայելում թվային երիզները: Այդ կապակցությամբ այսօր «disc jockey» հասկացությունը ենթադրում է երաժշտության աղբյուրից անկախ երաժշտական վերարտադրման բոլոր տեսակները: