Բավ է պառակտվել
03-10-2015 11:09

Այսօր լրանում է Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 80-ամյակը

Հոկտեմբերի 3-ին իր ծննդյան 80-րդ տարեդարձն է նշում խորհրդային կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը, ինչի ատիթով նրա ամենասիրելի կանայք` քաղաքացիական կինն ու քույրը, պատմել են հոբելյանին վերաբերող ծրագրերի մասին։ Կանանց փոխանցմամբ՝ դերասանն իր 80-ամյակը նշելու է տանը` համեստ և զուսպ մթնոլորտում: «Նա չի սիրում շատ մարդկանց միջավայրում նշել ծնունդը։ Եղբայրս նախընտրում է լինել տանն ու այդ օրը նշել լռության ու հանգստության մեջ: Թեպետ չի բացառվում, որ չնախատեսված ինչ-որ բան տեղի ունենա. չէ՞ որ նա անկանխատեսելի մարդ է»,-պատմել է վաստակաշատ դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, ով հատուկ այս առիթով Սանկտ Պետերբուրգից Մոսկվա է մեկնել։ Մինչդեռ Ջիգարխանյանի քաղաքացիական կինը` Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, պատմել է, որ մի քանի օր անց` հոկտեմբերի 10-ին, բոլոր ցանկացողները նրան պաշտոնապես կշնորհավորեն իր իսկ ղեկավարած թատրոնում:Ինչ վերաբերում է հոբելյարի նվերներին, ապա Ռոմանովսկայան հրաժարվել է ժամանակից շուտ բացել գաղտնիքը, մինչդեռ քույրը պատմել է, որ եղբորը նվիրելու է շատ հաջողված դիմանկար։ Արմեն Ջիգարխանյանը նկարահանվել է «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից» և մի շարք այլ ֆիլմերում։