Բավ է պառակտվել
28-01-2016 16:58

Համարվում եմ պահեստային կապիտան. Եղիշե Պետրոսյան

«Ծառայել եմ սովետական բանակում՝ ավիացիայում: Սիբիրի ուսումնական կենտրոնում ստացել եմ առաջին կարգի "воздушный стрелок радист''-ի որակավորում»,-Gisher.news-ի խնդրանքով վերհիշելով ծառայության տարիները նշեց Արձագանք ստուդիայի հիմնադիր, երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանն ու հավելեց, որ հետագայում ծառայել է Մերձբալտիկայում, իրականացրել՝ 102 պարաշյուտային թռիչք և դարձել ինստրուկտոր: «Համարվում եմ պահեստային կապիտան»,-նշեց երաժիշտ-երգահանն ու խոսելով Ազգային բանակի մաին հավելեց. «Մեր բանակի խնդիրը շատ պարզ է՝ պաշտպանել ՀՀ և Արցախը կոնկրետ թշնամուց,ամեն ժամ,ամեն րոպե: Շատ մեծ պատասխանատվություն է դրված մեր զինվորների ուսերին: Զորակոչվում են տղա-պատանյակ, վերադառնում տղամարդ,որը արդեն նայել է մահվան աչքերին,քաջ գիտակցել ընկերային գործողությունների գինը, առավելությունը, և,որ շատ կարևոր է՝ իր անձնական պատասխանատվությունը»: Շնորհավորելով 24-մայա Հայոց բանակին, Եղիշե Պետրոսյանը խուսափեց տոնական օրը բացասական երևույթներ մատնանշել, բացի դրանից, ըստ նրավատը տեսնողներ ու ասողներ շատ-շատ կան:

 Տաթև Առաքելյան