Բավ է պառակտվել
13-03-2017 16:32

Չարենցի « Գիրք մնացորդացը» հրատարակությունից հինգ տարի անց կհայտնվի վաճառքում

Հայ հանճարեղ գրող և բանաստեղծ Եղիշե Չարենցի « Գիրք մնացորդաց. Չհրատարակված ժառանգություն» հավաքածուն , որը հրատարակվել էր 2012 թվականին, այս տարի արդեն հասանելի կլինի ընթերցողներին, երկուշաբթի օրը՝ գրողի 120- ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Հավաքածուն հինգ տարիների ընթացքում « կալանավորի» նման իր ժամին էր սպասում, և վերջապես, այս տարի այն կհասնի իր ընթերցողին»,- հայտարարել է Գասպարյանը, հավելելով, որ գիրքը հրատարակվել է պետպատվերով՝ 500 օրինակով:
Չարենցի « Գիրք մնացորդաց. Չհրատարակված ժառանգություն» անվանումը կրող հավաքածուն, որը տպագրվել էր 2012թ. դեկտեմբերին, գրեթե ամբողջությամբ կազմված է պոետի չհրապարակված ստեղծագործություններից, որոնց թվում կան նաև էրոտիկ բնույթ ունեցող գործեր:
Գասպարյանի խոսքերով, գիրքը Չարենցի 1935-1937թթ. չհրատարակված ժառանգության մի մասն է կազմում:
2012թ. հավաքածուի լույս տեսնելուց հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գրողի դուստրն ու թոռնուհին դեմ են հանդես եկել դրա վաճառքին, քանի որ համաձայն չէին Դավիթ Գասպարյանի կազմած նախաբանի հետ:
Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանն իր հերթին ավելացրել է, որ Եղիշե Չարենցի 120- ամյակի կապակցությամբ Երևանի «Գոյ» թատրոնում կցուցադրվի բանաստեղծի մի քանի ստեղծագործությունների վրա հիմնված « Մենախոսություն» ներկայացումը:
« Այդ ներկայացումը՝ մի կտոր է Չարենցի ստեղծագործության ողջ օվկիանոսից, որը ես կարողացել եմ առանձնացնել: Բայց նույնիսկ դա էլ շատ ծանր բեռ է, քանի որ դու խոսում ես ոչ միայն բանաստեղծի մասին, այլ նաև մի ողջ ժողովրդի ճակատագրի մասին: Ինքը Չարենցը քրիստոնյա կերպար էր, ով իրեն ամբողջությամբ նվիրեց հայկական մշակույթին,- ասել է Կարապետյանը: