Բավ է պառակտվել
25-02-2014 10:34

Սայաթ Նովայի ՛՛Քամանչան՛՛ Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել

Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ազերինի կողմից Սայաթ Նովայի «Քամանչա» ստեղծագործության գողացած եւ թուրքականացրած «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի կատարումը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել։
Ադրբեջանցի երգչուհի Ազերինը թուրքերի կողմից սիրված «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի տեսահոլովակն է պատրաստել իր կատարմամբ։ Թուրք հայտնի երաժիշտ Ուղուր Ըշըլաքը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում:
Սակայն Ադրբեջանցի երգիչ Ազերինն այս փաստի առթիվ պնդել է, թե ինքը կատարել է թուրքական աշխարհի կողմից սիրված երգը, որը գրվել է Նուրի եւ Էնվեր փաշաների համար, իսկ հեղինակներն են Ահմեդ Ջեւաթը եւ Ուզեյր Հաջըբեյով։ Ազերինն ասել է, թե չի ցանկանում, որ այս երգն էլ արժանանա «Սարի աղջիկ» երգի ճակատագրին ՝ դառնալով ադրբեջանցիների սեփականությունը:
Նշենք, որ Սայաթ Նովայի հայտնի «Քամանչա» ստեղծագործության երաժշտության վրա ադրբեջանցի գրող Ահմեդ Ջեւավ Ախունզադեն գրել է «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի բառերը։ Այս երգն ավելի ուշ դարձել է թուրք ազգայնականների սիրելի երգը։