22-03-2014 12:35

Շակիրան պաշտոնապես ճանաչվել է Facebook-ում ամենաշատ «like» ունեցող օգտատերը

Այս շաբաթվա վերջին հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրան պաշտոնապես ճանաչվել է Facebook սոցցանցում ամենաշատ «like» ունեցող օգտատերը: Կայքի վիճակագրության համաձայն՝ երգչուհու էջը ստացել է 86 միլիոնից ավելի օգտատերերի «like»-եր, ինչը 2 միլիոնով գերազանցում է այլ հայտնի աստղի՝ երգչուհի Ռիհանայի արդյունքը: Շակիրան մեկնաբանել է այդ իրադարձությունը՝ գրելով սոցիալական ցանցում. «Ինձ քիչ առաջ հայտնեցին, որ ես աշխարհում ամենաշատ ընկերներն ունեմ Facebook-ում: Մինչև այժմ չեմ կարողանում հավատալ: Ես միշտ ցանկացել եմ շատ ընկերներ ունենալ, բայց երբեք չէի պատկերացնի, որ այդքան շատ կլինեն… 86 միլիոն»: