19-04-2014 10:40

Եվրատեսիլ 2014-ին Ռուսաստանի մասնակցությունը ցանկանում են արգելել

Մի շարք արտասահմանյան լրագրողներ դիմել են ՛՛Եվրատեսիլ՛՛ երգի միջազգային մրցույթի կազմկոմիտեին՝ Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին թույլ չտալու համար: Լոնդոնից լրագրող Ուիլյամ Լի Ադամսը հայտնում է, որ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող Մարիա և Անստասիա Տոլմաչյովա քույրերի Shine երգում կա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ղրիմի հարցով ակնարկ։ Ըստ նրա, քույրերի ելույթը կարող է սադրանք լինել։ ՛՛Մի շարք երաժշտական քննադատներ արդեն կոչ են արել մրցույթի կազմկոմիտեին հեռացնել Ռուսաստանին մրցույթին մասնակցությունից՛՛։ Դեռ կազմկոմիտեն չի արձագանքել պահանջին։ Մրցույթը կանցկացվի Դանիայում, մայիսի 6-10-ը։