06-10-2014 19:37

Հայաստանում կանցկացվեն ռուսական մշակույթի օրեր

Հոկտեմբերի 7-ից 10-ը Հայաստանում կանցկացվեն ռուսական մշակույթի օրեր, որոնք կազմակերպել է Կարելիայի «ԿՐԵԴՈ պոեզիայի թատրոն» հասարակական կազմակերպությունը: Նախագծի իրականացմանն աջակցում են «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչակազմը, Էջմիածնի քաղաքապետարանը, ԵՊՀ ռուսական կենտրոնը եւ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտարարել է, որ նախագծի շրջանակում Երեւանում, Վանաձորում եւ Էջմիածնում կազմակերպվելու են շնորհանդեսներ, գիտական եւ ստեղծագործական միջոցառումներ, որոնք նպատակն է Հայաստանում ավելացնել հետաքրքրությունը ռուսերենի, ռուս գրականության եւ ազգային մշակույթի ուսումնասիրության եւ տարածման նկատմամբ: ԵՊՀ-ի եւ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների եւ դասախոսների համար նախատեսված են բաց դասախոսություններ, սեմինարներ եւ կլոր սեղաններ` Պետրոզավոդսկի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնի պոֆեսոր եւ լրագրողուհի Իրինա Սպիրիդոնովայի եւ ռուսաց լեզի ամբիոնի թեկնածու Անդրեյ Կոտովի հետ: Ուկնդիրներին ներկայացվելու է XX դարի ռուս գրականության գունապնակը եւ ռուսերենի լեզվական առանձնահատկությունները: Էջմիածնի ռուսական դպրոցում տեղի կունենա կլոր սեղան` նորարարական մեթոդաբանությամբ ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող մանկավարժների համար: