«Եվրատեսիլ» 60-րդ հոբելյանական երգի մրցույթը կանցկացվի հաջորդ ամիս Վիեննայում։ Dailydot.com-ն ընտրել է մրցույթին ներկայացված երգերի լավագույն տեսահոլովակները։ Ցուցակում հայտնվել է նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Don't Deny» երգով։
Ոչ մի տարի մրցույթը չի անցնում առանց քաղաքական թեմաների, և այս տարի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանը, գրում է լրատվամիջոցը։
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են անցկացվել։ Ու թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ճանաչում են Ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել այդ փաստը, ինչն էլ շատ է բարկացնում հայերին։
Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում բացահայտ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերնագրում ասվում է՝ «Մի՛ մերժիր»։ Հոլովակում ներկայացվում է մի հայ ընտանիքի պատմություն։
Այսպիով լավագույն տեսահոլովակների ցանկը հետևյալն է՝
Իսպանիա
Ֆինլանդիա
Ավստրալիա
Հայաստան
Մեծ Բրիտանիա
Շվեյցարիա