Բավ է պառակտվել
23-02-2016 12:41

Ծնվել է Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի առաջնեկը

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը ծնողներ են դարձել: Քիչ առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգեւել:  Դեռ առավոտյան Վահեն իր «ֆեյսբուքյան» էջում գրառում էր կատարել` նշելով, որ այսօր իր ընտանիքի համար ամենակարեւոր օրն է.«Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչեւ հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս: Նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ... Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի... Մի տեսակ ձեռքերս ու ձայնս դողում են... Սիրում եմ ձեզ, Լիլ։ Աստծո լույսը ձեց հետ թող լինի»: