25-08-2016 16:45

Ծնվել է հաղորդավար Ավետ Բարսեղյանի առաջնեկը

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու նրա կինը` Անի Քաթաբյանն առաջին անգամ ծնողներ են դարձել: Զույգն այսօր դուստր է ունեցել: Լուրը  հաստատեց Հանրային հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ երջանիկ ծնողներն իրնց առաջնեկին Լուսե են անվանել:

News.gisher.ru շնորհավորում է հաղորդավարին հայր դառնալու առթիվ` փոքրիկ Լուսեին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն: