15-09-2016 17:01

Ռոբերտ դե Նիրոն կմարմնավորի Հռոմի պապին

«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն կխաղա Հռոմի պապ Պիոս 9-րդի դերը:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր Բալտազար Կորմակուրը նկարահանումները կսկսի 2017 թվականի հունվարին:
Սա տվյալ թեմայով երկրորդ ֆիլմն է: Հռոմի պապ Պիոս 9-րդի մասին մյուս ֆիլմի գլխավոր դերակատարը բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսն է, իսկ ռեժիսորը` Սթիվեն Սփիլբերգը, որը նկարահանումները կսկսի 2017 թվականի գարնանը: