08-11-2013 20:31

Մեկնարկել է Հռոմի միջազգային կինոփառատոնը

Այսօր երեկոյան մեկնարկում է Հռոմի միջազգային կինոփառատոնը (Festival Internazionale del Film di Roma), որը զբաղեցնում է 5-րդ տեղը եվրոպական փառատոների շարքում՝ Վենետիկի, Կաննի, Բեռլինի և Ռոտերդամի փառատոներից հետո։

Այն կբացվի ռեժիսոր Ջովաննի Վերոնեզիի «Հինգերորդ անիվ» (L'ultima ruota del carro) ֆիլմի ցուցադրությամբ:  Հռոմի կինոփառատոնի հիմնական մրցույթին կմասնակցի 18 ֆիլմ:

 Փառատոնի գլխավոր մրցանակը ոսկե արձանիկն է, որը պատկերում է Հռոմի խորհրդանիշը՝ կայսր Մարկոս Ավրելիոսի արձանը։ Այն պատրաստում են Bulgari ոսկերչական տան դիզայներները։ Հռոմի 8-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2013թ. նոյեմբերի 8-17-ը։