Բավ է պառակտվել
27-06-2016 13:41

Ռեփեր 50 Cent-ը ձերբակալվել է համերգի ժամանակ հայհոյելու համար

Ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ը ձերբակալվել է Սենտ Քիթս և Նևիս Դաշնության ոստիկանության կողմից` համերգի ժամանակ բեմից հայհոյանքներ հնչեցնելու համար: Միլիոնատեր երգիչը պետք է այսօր ներկայանա դատարան: Նրան միառժամանակ արգելված է լքել Կարիբյան ծովում գտնվող կղզի պետությունը: Ռեփերին ազատ են արձակել գրավի դիմաց: Այժմ նա սպասում է դատավարությանը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ 50 Cent-ը ձերբակալվում է համերգի ժամանակ հայհոյելու մեղադրանքով: Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև 2003թ.: