07-11-2014 10:22

Օլիվեր Սթոունը մտադիր է Պուտինի մասին ֆիլմ նկարահանել

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարել: Ռեժիսորի խոսքով` ֆիլմը ոչ թե գեղարվեստական է լինելու, այլ վավերագրական: «Ես կցանկանայի Պուտինից հարցազրույց վերցնել, որպեսզի լսելի լինի այն տեսակետը, որը ամերիկացիները չեն ուզում լսել: Իմ ցանկությունն է վավերագրական ֆիլմ նկարել նրա մասին»,- հայտնել է նա: Կրեմլում գործակալությանը հայտնել են, որ ռեժիսորն իր մտադրությունների մասին ասել է ՌԴ նախագահին: Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպել են Ազգությունների Թատրոնում `Վասիլի Շուկշինի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ: