Բավ է պառակտվել
25-11-2014 10:00

Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն, փոխանցում է Взгляд-ը։ Այս մասին աղբյուրին տեղեկացրել է Մոսկվայի առողջապահության վարչության ներկայացուցիչ Էլինա Նիկոլաևան:
«Առավոտյան ժամը 6-ին կանչ է գրանցվել շտապօգնության կայանում։ Կայանից կանչը փոխանցվել է հրատապ բուժօգնության կենտրոն, և Էլդար Ռյազանովի մոտ բրիգադ է մեկնել»,- նշել է Նիկոլաևան։
Նրա հանրահայտ ու սիրված աշխատանքներից են «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ» և այլ շատ ու շատ ֆիլմեր։